Դոլարն ու ռուբլին էժանացել են, եվրոն՝ թանկացել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

դոլար.jpg

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 17-ին, կազմել է 388.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.90 դրամ (աճել է 0.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 471.18 դրամ (աճել է 3.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.07 դրամ (նվազել է 0.03 դրամով):

--00—ԼՄ