Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ, ռուբլին թանկացել է․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

դոլար եվրո

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է 389.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.12 դրամ (նվազել է 1.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 466.02 դրամ (նվազել է 1.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.18 դրամ (աճել է 0.05 դրամով):

--00—ԼՄ