Հայտնի է, թե որտեղ կշարունակի կարիերան Հարոյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

հարոյան

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ, գրում է Armsport-ը։



Պաշտոնապես 30-ամյա խաղացողի տեղափոխության մասին կհայտարարվի մոտ օրերս։

Մինչ այս հայ ֆուտբոլիստը հանդես է եկել կիպրական «Անտորտոսիսում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։

2021 թվականի մրցաշրջանում Հարոյանը «Աստանայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ, որից հետո տեղափոխվել է իսպանական Լա Լիգան ներկայացնող «Կադիս» ակումբ։ Իսպանական թիմի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 17 հանդիպում և խփել 1 գոլ։

Վարազդատ Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 62 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

--00—ՍՊ