ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 13 շենքի բնակիչները բողոքում են հարակից տարածքում նոր շենքի կառուցապատումից՝ նշելով, որ դրանով խախտվում են մի շարք նորմատիվներ։ «Այս շինարարությունից հետո 60 բնակարան հայտնվելու է բնակության համար ոչ պիտանի վիճակում»,- ասաց շենքի բնակիչ Գրիգոր Ավետիսյանը՝ հավելելով, որ ինսոլյացիայի խնդիր է առաջանալու բարձրահարկ շենքի կառուցման հետեւանքով։
Գրիգորի Դոխոյանն ասաց, որ այս շենքի կառուցապատումը դադարեցնելու թեմայով դիմել են Երեւանի քաղաքապետարան, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ քաղաքաշինության կոմիտե և այլն։
«Բոլորը ոչ մի հստակ պատասխան չեն տալիս։ Անգամ դիմել եմ դատախազություն մոտ 1 շաբաթ առաջ։ Իմ կարծիքով, քրեական գործ պետք է հարուցի, քանի որ պետական մարմինները չեն շարժվում»,- ասաց Դոխոյանը։
Սերգեյ Առաքելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ