Թշնամին ճեղքել է այն հատվածում, որն եղել է գլխավոր հրամանատարի պատասխանատվության տակ. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դատապարտում է ապրիլի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև բռնության դեպքերը կանանց ու աղջիկների նկատմամբ։ Այդ մասին ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարել է իր ելույթի ժամանակ։

Պաշտոնյան անդրադարձել է նաև վերջին պատերազմին՝ հայտարարելով, որ հայկական բանակն ի վիճակի էր պաշտպանել մեր հայրենիքը վերջին պատերազմի ժամանակ։

«Հայկական բանակն ի վիճակի էր պաշտպանել մեր հայրենիքը, բանակին թիկունք էր պետք կանգնել, ընդ որում՝ ասեմ, որ այն ճեղքումը, որը տեղի է ունեցել, և այդ ուղղությամբ ադրբեջանական բանակը հասել է մինչև Շուշի, մինչև Հայաստան և այլն, այդ ճեղքումը տեղի է ունեցել այն պատասխանատվության գոտում, որի հիմնական պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է, և իրենք պետք է ստեղծեին հրամանատարություն ու պաշտպանությունը կազմակերպեին»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ