ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Հասկանում եք իրավիճակի ողբերգությունը. ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, և մարդիկ խոսում են էթնիկ զտումների, սպառնալիքի մասին։ Նրանք փրկվելու հույս չունեն։ Այս մասին նշել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգոորյանը «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեության արդյունավետությանը:
«Արցախի հարցով երկրորդ հնարավորությունը միջազգային հանրությունն է։ Հայաստանը երկար ժամանակ է՝ լոբբինգ է անում միջազգային դիտորդական առաքելություն Ղարաբաղ ուղարկելու համար:» - նշել է Գրիգորյանը:
--00—ԱՊ