Արմեն Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հարցը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 13, 24News

f62cee2e2b2659_62cee2e2b2699.thumb (1).jpg



Հուլիսի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում:

--00--ԶՀ