Տիգրանաշենի համար դո՞շ տանք թուրքի դեմ, որ մի գյուլլա էլ մե՞զ կպնի. համայնքի դպրոցի ուսուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Երեկ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի գլխավորությամբ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությմաբ Բրյուսելում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ: Հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ կողմերը համաձայնության են եկել և ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը` Ալմա Աթայի հռչակագրի հիմքով:

Խոսակցություններ կան, որ Տավուշի և Արարատի մարզից ևս տարածքներ են անցնելու Ադրբեջանի հսկողության ներքո, խոսքը, մասնավորապես, անկլավների մասին է, որոնցից մեկը Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է: 24News-ի նկարահանող խումբն այսօր այցելել է Տիգրանաշեն և զրուցել բնակիչ, ուսուցչուհի Ազատուհի Հովհաննիսյանը նշեց, ով զրույցի ընթացքում նշել է՝ «Եթե տրված լիներ Տիգրանաշենը, ես փայտ չէի առնի, հողամաս չէի մշակի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ