ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
«Բաքուն պատրաստ է խաղաղության և առաջարկում է համապարփակ խաղաղության համաձայնագիր», - ադրբեջանցի մի խումբ լրագրողների հետ զրույցում ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ ընդգծելով նման պայմանագրի քննարկման և շուտափույթ ստորագրման կարևորությունը: Տեղեկանում ենք Anadolu գործակալությունից։
Թուրքիան հանդես է գալիս երկարաժամկետ խաղաղության օգտին։ Երևանից անկեղծություն ենք ակնկալում խաղաղություն կառուցելու հարցում,- նշել է նա։
Չավուշօղլուն հայտարարել է՝ Ադրբեջանի շահերը նշանակալի են ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար:
Նա ընդգծել է, որ Թուրքիան միշտ եղել է և կմնա Ադրբեջանի կողքին և չի հրաժարվի Բաքվին աջակցելուց:
--00—ՍՊ