Միանգամից ասեմ՝ ոչ մի միջանցքի մասին կետ չկա խաղաղության համաձայնագրում. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան չկա։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցը ներկայացնելուց առաջ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային տրանզիտ, տնտեսական հարցերում։ Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը և պայմաններ են հնչել տարբեր կողմերից՝ պետք է, որ փարատվի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ