ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
«Հետքը» գրում է․ Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 1-ին շարունակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ և փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։
Դատախազությունը Արամ Հարությունյանից և նրա կնոջից՝ Հասմիկ Աբգարյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝
- Երևանի Ղ․ Փարպեցու փողոցի 17շ․, թիվ 11 բնակարանի 95․1%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 95․1%-ը՝ 59 մլն 249 հազար 249 դրամը,
- Երևանի Դ․ Անհաղթ, թիվ 10/1 գույքի ⅞ մասի 97․81 %-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 97․81 %-ը՝ 1 մլրդ 612 մլն 8 հազար 444 դրամը,
- Երևան, Բայրոն փողոց, 3/14 բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 264 մլն 630 հազար դրամը,
- Երևան, Բայրոն փողոց, 3/25 ավտոկանգառն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 21 մլն դրամը,
- Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա հողամասի 54․47%-ը,
- Դիլիջանում գտնվող 0,8 հա հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 62 մլն 725 հազար դրամը,
- «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 94․23 %-ը, այսինքն՝ 313․8 բաժնետոմս,
- «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ում մասնակցության 96․93%-ը, այսինքն՝ 3․947 բաժնետոմս
- «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մասնակցության 99․972%-ը, այսինքն՝ 14․420 բաժնետոմս,
- 8 մլն դոլարին համարժեք 3 մլրդ 962 մլն 560 հազար դրամ
- 1 մլն 661 հազար 638 դոլար ավանդը
- 275 մլն 600 հազար 897 դրամ որպես ոչ օրինական եկամուտներից չօգտագործված մաս,
- 198 մլն 590 հազար դոլարին համարժեք 98 մլն 365 հազար 598 դրամ, որպես ոչ օրինական եկամուտներից ավանդ ներդրված, ապա՝ կանխիկացված գումար,
- 55 մլն 278 հազար 804 դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխումից ստացված դրամական տեսքով գույք,
- 272 մլն 975 հազար 855 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ