ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է քննարկելու ՀՀ-ում ատոմակայանի կառուցման հնարավորությունը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Ռոսատոմն» առաջարկում է կառուցել առնվազն 1,2 հազար մեգավատ հզորությամբ բլոկներ։ Ի պատասխան՝ ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ կան նաև ավելի քիչ հզոր ագրեգատներ, որոնք ավելի թանկ կարժենան։
Միշուստինն առաջարկել է «Ռոսատոմի» ղեկավարին հրավիրել ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին և դիտորդներին՝ ծանոթանալու ողջ շղթային։
ՌԴ կառավարության ղեկավարը «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսի այցի ժամանակ հայ գործընկերներին նաև առաջարկել է խոսել արտադրողականության գնի, գնային քաղաքականության մասին։
--00—ՅՄ