ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին հրավիրել է այցելել Էր-Ռիադ։ Այս մասին թվիթերում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Սաուդյան Արաբիայի թագավորը Իրանի նախագահին ուղղված ուղերձում ողջունել է երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները վերականգնելու պայմանավորվածությունը և Իրանի նախագահին հրավիրել պաշտոնական այցով Էր-Ռիադ։ Թագավորը կոչ է արել ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը»,-գրել է Ջամշիդին։
Նա հավելել է, որ «Իրանի նախագահն իր հերթին ողջունել է թագավոր Սալմանի հրավերը և վերահաստատել համագործակցությունն ամրապնդելու Իրանի պատրաստակամությունը»։
--00—ՅՄ