ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել․ քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պարոն Վահան Պապիկյանը», - ասաց Ավինյանը՝ մաղթելով Պապիկյանին բարի ծառայություն։
--00--ԶՀ