ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ․
«Խորապես ցավում եմ մեր երկրի ներկայիս իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորության՝ Վիգեն Խաչատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Ունակություններ՝ որ նա դրսևորել է նորանկախ Հայաստանում իր զբաղեցրած բոլոր պաշտոններում: Ուստի անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Վիգենի հարազատներին, ընկերներին և բարեկամներին»:
--00—ՅՄ