ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news
Այսօր, Ազգային ժողովում, գործընկերոջս` Ծովինար Վարդանյանի հետ, ընդունել եմ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հայտնում է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունները, դրանց հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը:
Կարևորել եմ ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, հույս հայտնելով, որ այսօր, Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց:
Դեսպան Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին»:
--00—ՅՄ