ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը այցելել է Մասիս բլուր՝ ծանոթանալու թաղման հետ կապված բացահայտմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

դ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Մասիս բլուր․

«Լսե՞լ եք օրերս Մասիս բլուր բնակատեղում Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում կատարված կարևոր բացահայտման մասին:
 
Դեսպան Քվինն այցելեց Մասիս բլուր՝ տեղում տեսնելու թաղման հետ կապված բացահայտումը, ավելին իմանալու դրա պատմական նշանակության և գիտնականների հայ-ամերիկյան թիմի հետագա քայլերի մասին»,- այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ 

 

--00—ՍՊ