ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

Gabriel-750x375-1-750x375

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

100 ուժեղագույնների շարքում մեր երկրի ներկայացուցիներից 4-ի անուններն են․ Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ 53-րդը, Շանթ Սարգսյանը՝  89-րդը, իսկ  Հրանտ Մելքումյանը 97-րդը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը հիմա հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 15-րդ տեղում է։ Աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

--00—ՅՄ