ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով։ Այս մասին Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել թվիթերյան միկրոբլոգում։
«Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման»,-նշվել է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։
--00—ՅՄ