ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաք անօդաչու թռչող սարքի ներխուժման փորձի մասին։
«Այսօր ժամը 11։00-ի սահմաններում անօդաչու թռչող սարքով փորձ է արվել ներխուժել Մոսկվայի տարածք։ Այն ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,-այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է նա։
--00—ՅՄ