ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբն X-ի իր հարթակում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ`
Արարատ Միրզոյանի հետ։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Լաչինի միջանցքում։ Մարդասիրական նկատառումներով շրջափակումը վերացնելն անհետաձգելի է. այս հարցը, ի թիվս այլոց, կմանրամասնեմ Կովկաս իմ առաջիկա այցի ժամանակ»,-գրել է նա։
--00—ԼՀ