ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ՀՀ վարչապետը ժամանել է Բելգիա, Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակված տեսանյութին կից գրել, որ հանդիպումը մեկնարկել է առանց ձեռքսեղղման։
«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,-գրել է Փաշինյանը:
Նշենք, որ Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 239 դեպք։ 3-ը ապաքինվել է։ Մահվան դեպք չի արձանագրվել։