ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Բելգիայում կառավարություն կազմելու առաջին փորձն ավարտվել է անհաջողությամբ. երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջակողմյան «Նոր ֆլամանդական դաշինք» (N-VA) կուսակցության ղեկավար Բարտ դե Վևերը թագավոր Ֆիլիպին է վերադարձրել կոալիցիայի ձևավորման բանակցություններ վարելու իր մանդատը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ օգոստոսի 23-ին թագավորը խորհրդակցություններ կսկսի կառավարություն ձևավորելու բանակցություններին մասնակցող հինգ կուսակցությունների նախագահների հետ։
Նշվում է, որ Բարտ դե Վևերը մտադիր էր կոալիցիա կազմել ֆրանսախոս լիբերալ «Բարենորոգչական շարժում» (MR) կուսակցության, «Ֆլամանդական քրիստոնեա-դեմոկրատական» (CD&V) կուսակցության, Vooruit ֆլամանդական սոցիալիստական կուսակցության և ֆրանսախոս կենտրոնամետ Les Engagés կուսակցության հետ։ Բանակցությունները կենտրոնացած են եղել դե Վևերի կողմից առաջարկված լուրջ սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա, որոնց թվում են կենսաթոշակային և հարկային համակարգերի բարեփոխումները, ինչպես նաև պետական ծախսերի կրճատումները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ