ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Բելգիայում նախատեսում են մայիսի 4-ից սկսել սահմանափակումների ռեժիմի աստիճանական թուլացում, ամբողջ գործընթացը կտևի մոտ մեկ ամիս։
«Ճգնաժամից դուրս գալը փուլային կլինի, մենք չենք կարող բացառել վերադարձը կիրառվող նորմերին, եթե համաճարակը վերադառնա»,- ասել է երկրի վարչապետը։
Մայիսի 4-ից կթույլատրվի սպորտի որոշ տեսակների մարզումը, մարզասրահներ այցը։ Բացի այդ, աշխատանքի կարող են անցնել խոշոր ընկերությունները, որոնք անմիջական շփում չեն ունենում հաճախորդների հետ։
Մայիսի 11-ից իշխանությունը կթույլատրի նաև ոչ մթերային խանութների գործունեությունը։ Մայիսի 15-18-ը մաս առ մաս կբացվեն դպրոցները։