ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Բաքվի հետ բանակցելու համար ստեղծել միասնական մարմին: Այս մասին Արամ Ա–ն նա ասել է Սուրբ Ատվածածին վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում` անդրադառնալով Արցախի շուրջ տիրող իրավիճակին։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ իշխանություններին առաջարկել է ստեղծել քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառությունով միասնական մի մարմին, որը Հայաստանի և Արցախի համար ճակատագրական այս փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և մոտեցմամբ:
Արամ Ա-ն իր ուղերձում նաև ընդգծել է, որ միասնական այդ մարմինը պետք է բաղկացած լինի իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից։
--00—ԱՊ