Վահան Քերոբյանը իրաքցի գործընկերների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2023-09-14_11-50-37

Իրաք կատարած այցի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻՀ բնակեցման, քաղաքաշինության և տարածքային կառավարման նախարար Բանկին Րիկանիի, ինչպես նաև ԻՀ առևտրի նախարար Ասեր Դաուդ Սալման Ալ-Ղուրեյրիի հետ։

Բանկին Րիկանիի հետ քննարկվել են քաղաքաշինության և հարակից ոլորտներում համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ասեր Դաուդ Սալման Ալ-Ղուրեյրիի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, առևտրաշրջանառության ընդլայնմանը և ներդրումների խթանմանը վերաբերող մի շարք հարցերի։

Քննարկվել է նաև Իրաքում կայանալիք տնտեսական միջոցառումներին հայաստանյան ընկերությունների մասնակցության հնարավորությունը։

Երկուստեք կարևորվել է նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ապահովումը։

--00—ՅՄ