Մարությանը քաղաքապետի ընտրության երկու տարբերակ է առաջարկում մյուս ընդդիմադիրներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այն, ինչի մասին հայտարարում եմ, հաստատվել է ԱԱԿ մեր նորընտիր ֆրակցիայի նիստում՝ միաձայն քվեարկությամբ։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Նա նաև քաղաքապետի պաշտոնը ստանձնելու երկու տարբերակ է առաջարկել։

Առաջինը՝ ընդդիմադիր ուժերն ունեն գաղափարական և քաղաքական տարաձայնություններ, ուստի մյուս 3 ընդդիմադիր ուժերն առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց նախապայմանների գնան և քվեարկեն իր օգտին։

Երկրորդը՝ եթե չեն կարողանում ընտրել քաղաքապետ, գնում են նոր քաղաքային ընտրությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ