Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

photo_2023-09-19_15-10-56

Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար: Գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր և տգետ քաղաքականության հետևանք է, այլ նաև ՌԴ` վերջին շրջանի անատամ քաղաքականության հետևանք:

Այս պահին, Ադրբեջանը փաստացի անուղակիորեն հարվածում է նաև Ռուսաստանին:

Կմարսե՞ն արդյոք ռուսները Ադրբեջանի այս հարվածը, թե ոչ, դեռ պարզ չէ:

Արցախի սահմաններում ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ պաշտոնական Երևանը լռում է:

--00—ՅՄ