ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացմանն ուղղված ջանքերը երկրի դիվանագիտական ապարատի օրակարգում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԻՐՆԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք Օմանի արտաքին գործերի նախարարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և այլ երկրների մի շարք պաշտոնյաների հետ բանակցություններում քննարկել ենք մի նախաձեռնություն, որը հայտնի է որպես Օմանի սուլթանի նախաձեռնություն», - ասել է նա:
Որպես դրական քայլ մատնանշելով Իրանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակումը և Հարավային Կորեայում իրանական ակտիվների ապասառեցումը` Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ, բնականաբար, Թեհրանի ու Վաշինգտոնի միջև ընթանում է ուղերձների փոխանակում։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
--00—ՅՄ