ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունը չի կարող սառեցվել, պաղեստինյան տարածքների գրավումը պետք է դադարեցվի: Այս մասին Կահիրեում անցկացվող խաղաղության գագաթնաժողովում հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը:
«Ռուսական դիվանագիտությունը ինտենսիվ ջանքեր է գործադրում իրավիճակը լիցքաթափելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել արաբական երկրների, Իրանի և Իսրայելի ղեկավարների հետ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրատապ ուղերձներ է հղել իր տարածաշրջանային գործընկերներին»,–ասել է դիվանագետը։
--00—ԱՊ