ՊՆ նախարարը Ֆրանսիայում է, քննարկվելու են նաև ռազմական համագործակցության հարցեր. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ՊՆ նախարարը Ֆրանսիայում է, քննարկվելու են նաև ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Արձանագրենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում՝ Փարիզում, հանդիպելու է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են բազմաթիվ հարցեր՝ կրթականից սկսված՝ ռազմական համագործակցության որոշ էլեմենտներից վերջացրած», - ասաց պատգամավորը։

Քոչարյանը հավելեց նաև, որ Հայաստանը պետք է ունենան ոչ միայն բարեկամներ, այլ նաև այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ