Ոստիկանները բացահայտել են պահեստարանի գողության դեպքը․ ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ոստիկանություն

SHAMSHYNAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 18-ին նախկինում տեղի ունեցած գողության դեպք է բացահայտվել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ՌԴ քաղաքացի, 41-ամյա Ստանիսլավ Ա․-ն փետրվար ամսին Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանին հարակից պահեստարանից գողացել է տարբեր տեսակի էլեկտրական տեխնիկաներ և սպասք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված պահեստարանի սեփականատեր է հանդիսանում Երևանի բնակիչ, 52-ամյա Կարեն Ա․-ն, իսկ վնասի չափը կազմում է 570 հազար դրամ։

Դեպքի փաստով Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը Ստանիսլավ Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ստանիսլավ Ա․-ն տեղափոխվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Կարեն Ա․-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը Եվրոպական Միության պալատում առևտրային գործերի պատասխանատուն է։
 

--00--ՀԱ