ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Գործադիրն ընդունել է «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող Մերգելյանի այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն:
Այգում նախատեսվում են նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն:
Միաժամանակ, որոշմամբ առաջարկվում է քննարկվող հողամասից 220 քմ մակերեսով հատվածն ընկերությանը տրամադրել կառուցապատման իրավունքով ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելուն նպատակով:
Այգում կներդրվի լուսավորության նոր ժամանակակից համակարգ:
--00—ԼՀ