ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ նախատեսվող զեկույցում անդրադարձը փախստականների իրավունքների ու կարիքների հասցեագրմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից Ծաղկաձորում դեկտեմբերի 20-ին կազմակերպված Կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Հայաստանի կողմից 2024 թվականին ներկայացվելիք Կամավոր ազգային 3-րդ զեկույցի մշակման գործընթացի մեկնարկային աշխատաժողովին։
«Այս տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո ՀՀ մարտահրավերներն էականորեն ավելացել են՝ թե մարդկային ներուժի զարգացման և, թե մարդու իրավունքների պաշտպանության առումներով։ Նա հատկապես կարևորեց փախստականների իրավունքների և կարիքների հասցեագրումը, որին ևս պետք է զեկույցում որոշակի անդրադարձ կատարել»,-շեշտեց Կոստանյանը՝ կարևորելով Կամավոր ազգային զեկույցը, որն, ըստ նրա, օգնում է համապատասխանաբար հասցեագրել թե ազգային, թե տարածաշրջանային, թե գլոբալ մարտահրավերները, որոնց բոլորս ականատես ենք լինում այսօր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ