Ու՞մ քավորությամբ կկնքվի Բաքվի հետ համաձայնագիրը. ԱԳՆ-ում պնդում են, որ սպասում են նոր հանդիպման

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Այս

Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Առաջնորդների մակարդակով վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, սակայն մենք շարունակում ենք աշխատանքները։ Այս մասին այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Կոստանյանը հավելեց, որ միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում անցկացնելու համար։

«Գիտեք, որ երեկ Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն, մշտական կապի մեջ ենք մյուս միջնորդների հետ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա։ Մակարդակի, վայրի ու միջնորդի մասին այս պահին կդժվարանամ ասել»,-ընդգծեց ԱԳ նախարարի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ