ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի նոր առաջարկները:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատասխանել է Հայաստանի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող վերջին առաջարկներին:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «Խաղաղության պայմանագիրը» հետագա քննարկումների հիմքն է․ «Դրանք առնվազն պայմաններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ ձևավորելու համար», -ասել է Բայրամովը։
--00—ՅՄ