ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա Japan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավի ու բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվականը։
Ճապոնիայի հանրային հեռուստատեսության հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը։ Բացի այդ, լրջորեն վնասվել է նաև օդանավի թևերից մեկը։ Տեսագրությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։
Ավիաընկերության տվյալներով՝ Սապորո քաղաքից Տոկիո ժամանած ուղևորատար ինքնաթիռում եղել է 379 ուղևոր և անձնակազմի անդամները, որոնք բոլորը բարեհաջող տարհանվել են, նրանցիցի որ ոք վնաս չի կրել:
--00—ԱՊ