ՀՀ տարածքում խցանման մեջ հայտնվածներին օգնելու համար ստեղծվել են առաջնային օգնության կետեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

55584408_0_327_2048_1479_1920x0_80_0_0_d2b6cf497eb7cf8fb9b72f51e80bc493

Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր․ մասնավորապես՝  Արագածոտնի մարզի Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին, Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում, Շիրակի մարզի Արթիկ-Մարալիկ խաչմերուկի մոտակայքում, Վայոց ձոր մարզի Գետափ-Մարտունի 21-րդ կմ-ին, Երևան-Մեղրի 161-րդ կմ-ին, Սյունիքի մարզի Շինուհայր, Գորայք և Աղվանի բնակավայրերի մոտակայքում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում։

Փրկարարական ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

--00—ՅՄ