Քննարկվել են Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով ԵՄ-ՀՀ համագործակցության տարբերակները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Screenshot_2

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ 2024թ.-ից ԵՄ-ն ու ՀՀ-ն սկսել են քրտնաջան աշխատել համագործակցության խորացման ուղղությամբ։

«Այս համատեքստում ուրախ էի ողջունել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը, որն այցելեց Հայաստան 2024-ի հունվարի 9-11-ը և քննարկեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հնարավոր համագործակցության տարբերակները։

Հիշեցնենք, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուսումնասիրել ԵԽՀ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում «ոչ մահացու ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը»,-գրել է նա։

--00—ՅՄ