ՀՕԿ-ը հաստատում է, որ 2023 թվականին դիտված գլոբալ ջերմաստիճանը եղել է ռեկորդային տաք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

photo_2024-01-15_18-05-32

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) պաշտոնապես հաստատել է, որ 2023 թվականը ռեկորդային տաք տարի է համարվել։ Միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը 1․45°C-ով ավելի է նախարդյունաբերական ժամանակահատվածի (1850-1900թթ․) միջին ջերմաստիճանի նկատմամբ։

Համաշխարհային ջերմաստիճանի մոնիթորինգի համար օգտագործվող և ՀՕԿ-ի կողմից հաստատված վեց գլոբալ տվյալների աղբյուրները ցույց են տալիս, որ 2023 թվականին գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը 1․45 °C-ով (± 0․12 °C) բարձր է եղել նախարդյունաբերական ժամանակահատվածի միջին նկատմամբ:

1980-ական թվականներից ի վեր  յուրաքանչյուր տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը։ Անցած ինը տարիները եղել են պատմության մեջ ամենատաքը:

2016 և 2020 թվականները նախկինում դասվել են որպես ռեկորդային ամենատաք տարիները՝ 1․29 (±0․12°C) և 1․27 (±0․12°C) ջերմաստիճանային շեղումներով։

Գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ մոնիթորինգը կլիմայի և դրա փոփոխության միայն մեկ ցուցանիշ է: Այլ հիմնական ցուցանիշները ներառում են ջերմոցային գազերի կոնցենտրացիան, օվկիանոսի ջերմությունը և թթվայնացումը, ծովի մակարդակը, ծովի սառույցի զբաղեցրած մակերեսը և սառցադաշտերի զանգվածի փոփոխությունը:

--00—ՅՄ