ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
ՔՊ-ն Հայաստանը «Քպստան» է ուզում կառուցել, որտեղ չկա ոչ մի ազգային իղձ, նպատակ, մարդը գոյատևում է իր ստամոքսի համար։ Ուզում են նոր սահմանադրություն ունենալ, որտեղ ազգային իղձ, նպատակ չկա, ընդամենը ապրելու համամարդկային ձգտումներ են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Շատ հավանական է, որ նոր սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հատուկ կարգավիճակը, կարգավորումը, ՀՀ զինանշանի նկարագրությունը հանվեն, նաև ընտանեկան արժեքների նկատմամբ հերթական այլանդակությունն են ուզում անել՝ Ստամբուլյան կոնվենցիային համապատասխան՝ հանել նույնասեռական ամուսնության արգելքը, ստեղծել հասարակություն, որտեղ ազգային արժեքներ չկան»,-ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ