Փող են կերել, Նիկոլը չի իմացել, դրա համար դաժանորեն պատժում է կանանց, «չիստկա» է անում, որ վախեցնի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Փաշինյանը թակարդի ու ցայտնոտի մեջ է, աբսուրդ է, երբ երկրի ղեկավարը Անկախության հռչակագիրը համեմատում է կարմիր լաթի հետ, որից Ալիևը կատաղում է։ Նիկո՛լ, Անկախության հռչակագիրը կարմիր լաթի կտոր չէ, երկրորդ` քո համեմատությունը՝ ցլերի հետ, համեմատելի չէ, ցլերը դալտոնիկ են, կարմիր գույնը չեն տարբերում, իսկ Ալիևը կատաղելու, հարձակվելու և պահանջատեր է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ քո իշխանությունը կա։ Քո իշխանությունն ամենակատաղի կարմիր լաթն է Ալիևի համար։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց hասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, ընդդիմությունը մեկ ճակատով պետք է միաբանվի նոր սահմանադրություն ընդունելու որոշման դեմ, ասի՝ ո՛չ նոր սահմանադրությանը և Նիկոլի անվան Հայաստանին։

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն գործերի բացահայտմանն ուղղված քայլերին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կուսակցական «չիստկաները», թիմակիցներին տեռոր անելը վախի մթնոլորտ սերմանելու համար են․ «Փող են կերել, Նիկոլը չի իմացել, դրա համար է դաժանորեն պատժում կանանց, քանի որ տնտեսական հանցագործությունների դեպքում հազվադեպ է կալանքը խափանման միջոց ընտրվում։ Փաշինյանը, կալանավորելով իր մերձավորներից մեկի եղբոր կնոջը, ուզում է ասել ՝ ՔՊ-ականներ, դուք ձեր կանանց, երեխաների հսկիչ փաթեթն էլ եք վաճառել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ