Փաշինյանն ընտրել է քաղաքական մերկապարողի փեշակը, ասում է՝ ցուլի առջև պետք է հանվել. Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Իշխող ուժը փորձում է համոզել, որ Ադրբեջանի, Թուրքիայի պարտադրանքով չեն սահմանադրություն փոխում։ Մեզ համոզում են՝ «Տան տղամարդը ես եմ, սեղանի տակից դուրս չեմ գա», Ալիևն ո՞վ է, որ մեզ պարտադրի Սահմանադրությունը փոխել, մենք ենք որոշել, որ մեզ նոր սահմանադրություն է պետք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը։

«Իրականում, ուզում են ժողովրդին մտցնել Փաշինյանի հանցակցության բեռի տակ` ցույց տալու, որ ժողովուրդը համաձայն է այն ամենի հետ, ինչ ինքն անում է։ Փաշինյանն ընտրել է քաղաքական մերկապարողի փեշակը, ասում է՝ ցուլի առջև պետք է հանվել»,- ավելացրեց Նահապետյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, որ ՀՀ-ի թիվ մեկ հերոսը հարկեր վճարող քաղաքացին է, Նահապետյանը նկատեց, որ շահեկան վիճակում չենք լինի, եթե պարզվի, որ մեր հերոսները հարկ վճարողներն են, քանի որ նրանց մի մասը քրգործերով են անցնում և Փաշինյանի թիմից են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ