Այս համաձայնությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են Կովկասի կայունությանն ու բարգվաճմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման շուրջ բանակցությունների ավարտի մասին կողմերի հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Մեքսիկայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

«Մեքսիկայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ՝ ակնկալելով, որ այն շուտով կիրականացվի։ Դրանով երկու կողմերը նպաստում են Կովկասի կայունությանը և տարածաշրջանի բարգավաճմանը»,-ասված է Մեքսիկայի ԱԳ նախարարության գրառման մեջ:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

--00—ԱՀ