Բաքուն չի պատրաստվում հրաժարվել ՀՀ-ի դեմ գանգատներից և պահանջներից․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Screenshot_2

Ադրբեջանն իր տարատեսակ «դատավարություններով» արդեն հաշվարկել է, իբր Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշում է, որ մինչև ՀՀ իշխանությունները զբաղված են Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանը շարունակում է իր գործը։

Ադրբեջանի «հաշվարկած վնասները» վերաբերում են տասնյակ հազարավոր միավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի:

«Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը»,- նշում է Թաթոյանը։

--00—ՅՄ