ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝https://www.facebook.com/watch/?v=1312910183334934&t=1 գրելով. «Ադրբեջանական կողմը տեղեկատվական տիրույթում ակտիվորեն ցույց է տալիս, որ չի պատրաստվում որևէ թուղթ ստորագրել Հայաստանի հետ, անգամ հայկական կողմի միակողմանի զիջումներից հետո։
Ավելին, ադրբեջանական կողմը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել, որոնք չկատարելու դեպքում ադրբեջանական կողմը ոչ մի քայլի չի գնալու։
Ուշագրավ է, որ այս տեսանյութում ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմի աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու, և ես կարծում եմ մեր ուշադրությունը պետք է սևեռվի հենց այդ ուղղությամբ»։
--00—ԱՀ