Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել երեք պաղեստինցի արմատականների ուղղությամբ՝ իսրայելական ռազմական դիրքերի մոտ պայթուցիկներ տեղադրելիս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտանության ուժերի մամուլի ծառայությունը:«Որոշ ժամանակ առաջ հայտնաբերվեցին երեք ահաբեկիչներ, որոնք գործում էին Նեցարիմ շրջանում՝ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտ և փորձում էին պայթուցիկ սարքեր տեղադրել գետնին: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ահաբեկիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորված զինադադարի ժամկետը լրանալուց հետո ոչ Իսրայելը, ոչ Համասը չեն վերսկսել ռազմական գործողությունները։ Իսրայելը, որպես պաղեստինյան արմատականների վրա ճնշում գործադրելու քաղաքականության մաս, արգելել է մարդասիրական մատակարարումների մուտքը անկլավ և անջատել էլեկտրաէներգիան Գազայի աղազերծման կայանին: 

ՀԱՄԱՍ-ը շարունակում է պնդել բանակցությունները՝ համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար, որը կհանգեցնի պատերազմի ամբողջական ավարտին և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանն անկլավից:

--00—ԱՀ