ՀՌՀ-ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը․ Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Capture

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ` Մարիամ Մարգարյանի ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը։ Փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որում համապատասխան որոշում է կայացվել։

«Վարույթը դադարեցվել է, քանի որ ընկերությունը ամբողջությամբ մարել է պարտքը», - Sputnik Արմենիային հայտնեցին ՀՌՀ մամուլի ծառայությունից։

Հեռուստաալիքի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել։

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ հեռուստաընկերությունը 23,3 մլն դրամի պարտքեր է կուտակել։ Այդ պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից։

--00—ՅՄ