Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

68ff90edc1ad4805715fbd41ba515ed3_M

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել էր օղակների վարժության բրոնզե մեդալակիր։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։

--00—ՅՄ