ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Կովկասում ձեռք բերված պայմանավորվածությունները Արևմուտքի համար որպես կարմիր լաթէին, քանի որ դա խաղաղության ճանապարհ էր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի հաշվառման վրա»։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյան ելույթում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, վերջին շրջանում հայկական ուղղությամբ ակտիվություն է նկատվում. «Երևանով առաջ է մղվում «Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը անհատական ադապտացիա» ծրագիրը»։
«Նրանց ջանքերը միտված են վարկաբեկելու Երեւանի և Մոսկվայի հարաբերությունները, ինչպես նաև ամբողջովին սահմանափակելու շփումները»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը։
--00—ԼՀ